Բուկայո Սակայի ապագայի հարցում հստակություն կա

Հարձակվող Բուկայո Սական մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ։ Ըստ Talksport-ի՝ գործարքը կձևակերպվի 2022/2023 մրցաշրջանի ավարտին։

Ըստ աղբյուրի՝ կողմերի միջեւ նոր պայմանագիրը հաշվարկվելու է մինչեւ 2028 թվականը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ։

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։

Բուկայոն Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: