«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ մրցավարական կազմը սխալ է թույլ տվել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղում։ Նրա կարծիքով՝ բրիտանացիների գոլից առաջ պետք է եզրային նետում նշանակվեր:
«Այս պահը պետք էր ստուգել VAR համակարգի միջոցով։ Արդյո՞ք գոլը խփվել է կանոնների համաձայն. VAR-ը պետք է միջամտեր այս դրվագին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Beln Sports-ը։
Պատասխան խաղը կկայանա Անգլիայում մայիսի 17-ին։