Մանուել Նոյերի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Գերմանիայի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, ով անցյալ տարվա վերջին դահուկներով սահելիս կոտրել էր ոտքը, երեքշաբթի իր առաջին մարզումն է անցկացրել խաղադաշտում, հայտնում է Bild-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա դարպասապահը հուլիսին կարող է վերադառնալ «Բավարիայի» ընդհանուր խումբ։

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանում հույսը դնում է Նոյերի վրա՝ որպես թիմի հիմնական դարպասապահ։