ՊՍԺ-ի ամենամեծ երկրպագուների խումբը կհանդիպի ակումբի ղեկավարության հետ

ՊՍԺ-ի ամենամեծ երկրպագուների խումբը՝ Collectif Ultras Paris-ը, հայտարարել է, որ հանդիպում է անցկացնելու ակումբի ղեկավարության հետ, հայտնում է Get Football French News-ը։

Աղբյուրի համաձայն՝ The Ultras-ը պատրաստվում է քննարկել ակումբի արձագանքը նախորդ շաբաթվա բողոքի ցույցերին: Երկրպագուների դժգոհությունն առաջացրել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ գլխավոր մարզչի ու ղեկավարության հետ անհամապատասխան Սաուդյան Արաբիա մեկնելը և դրան հաջորդած որակազրկումը։

Բողոքի ցույցերն ավարտվել են նրանով, որ մի խումբ երկրպագուներ եկել են Նեյմարի տուն և բրազիլացուն կոչ են արել հեռանալ ակումբից: Collectif Ultras Paris-ի ղեկավար Ռոմեն Մեյբլը հավանություն չի տվել նման քայլին՝ երկրպագուներին կոչ անելով բացառապես հավաքվել ՊՍԺ-ի շտաբ-բնակարանի դիմաց։