Մեյսոն Մաունթը մտափոխվել է

Կիսապաշտպան Մեյսոն Մաունթը չի ցանկանում հեռանալ «Չելսիից» այս մրցաշրջանի ավարտից հետո։ Վերջին ամիսներին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «թոշակառուները» մտադիր են բաժանվել 24-ամյավինգերից։

Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Todofichajes-ը, անգլիացի կիսապաշտպանը մտադիր է մնալ «Սթեմֆորդ Բրիջում»: Մաունթը պատրաստվում է սպասել Մաուրիսիո Պոչետինոյի նշանակմանը և հաստատվել թիմի մեկնարկային կազմում:

Մեյսոնը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի կեսերը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։