Հուսեմ Աուարը ամռանը կմիանա իտալական ակումբին

«Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը ամռանը կմիանա «Ռոմային»:

Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, ֆուտբոլիստն ու հռոմեական ակումբն արդեն լիարժեք համաձայնության են եկել պայմանագրի շուրջ, և այժմ կողմերին մնում է միայն ստորագրել այն։

Այս մրցաշրջանում 24-ամյա Աուարը «Լիոնի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։