Նաչո Ֆերնանդեսը խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը պատասխանել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին հարցին։

«Ապագայի հետ կապված դեռ որոշում չեմ կայացրել։ Ես դեռ բանակցում եմ ղեկավարության հետ։ Անկեղծ ասած, ես դեռ ոչինչ չգիտեմ։

Նախ ուզում եմ ավարտել թիմի համար այս կարևոր շրջանը, իսկ հետո կտեսնենք»,- ասել է Նաչոն:

Այս մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: