Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է «Լոկոմոտիվի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Մեր ընտրանու նորեկը քվեարկության արդյունքում ստացել է երկրպագուների ձայների 45,9 տոկոսը:

Հավելենք, նաև, որ  ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը ռուսական ակումբի կազմում 32 խաղում դարձել է երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: