«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Մենք բացառիկ խաղ ցուցադրեցինք: Մեր գնդակին տիրապետելը իսկապես լավ էր: Առաջին խաղակեսը բացառիկ էր. Հնարավոր է, որ մենք այնքան արդյունավետ չենք եղել, որքան պետք է: «Արսենալից» հետո մենք մի փոքր ուժասպառ էինք և խաղում էինք «Ֆուլհեմի» և «Վեսթ Հեմի» դեմ՝ դժվարին մրցակիցների հետ:
Ես կասեի, որ Գյունդողանի համար դա հարմարավետ խաղ էր, քանի որ նրա վրա ճնշումը քիչ էր: Նա կարող է ամեն ինչ անել: Որպես պաշտպանական կամ հարձակողական կիսապաշտպան՝ նա այնքան խելացի է: Մենք ուրախ ենք, որ ունենք նրան», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը: