Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. «Երբ «Մանչեսթեր Սիթին» արյան հոտ է առնում՝ դառնում է անկասելի»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հաճոյախոսել է «Մանչեսթեր Սիթիի» հասցեին, որն այժմ արդեն երրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը նվաճելու ճանապարհին է:

«Եթե «Մանչեսթեր Սիթին» արյան հոտ է առնում է, դառնում է անկասելի: Նրանք սկսում են կրկին ու կրկին հաղթել: Ես կզարմանամ, եթե այս մրցաշրջանի ավարտից առաջ գոնե մեկ անգամ ոչ-ոքի խաղան։

Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հատուկ մտածողության տեսակ ունեն»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։

Այժմ «Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակում մեկ միավորով գերազանցում է Լոնդոնի «Արսենալին», սակայն Խոսեպ Գվարդիոլայի թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: