«Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ կլքի ակումբն առաջիկա ամռանը

Կատալոնական «Բարսելոնան» կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կհեռանան թիմից ամռանը։

Ցուցակում ընդգրկված են կիսապաշտպաններ Ֆրանկ Կեսսյեն և Ռաֆինյա Դիասը, պաշտպաններ Մարկոս ​​Ալոնսոն և Էրիկ Գարսիան և հարձակվող Ֆերրան Տորեսը, ով ակումբին միացել է անցյալ ձմռանը 55 միլիոն եվրոյի դիմաց:

Լրագրող Ֆերնանդո Պոլոյի կարծիքով՝ ամռանը «Բարսելոնան» կարող է բաժանվել այս ֆուտբոլիստներից՝ ակումբի ֆինանսական վիճակը կայունացնելու համար։

Նշվում է նաև, որ «Բարսելոնան» դեմ չէ Անսու Ֆատիին վաճառելուն, սակայն ակումբի սանը կտրականապես հրաժարվում է լքել «Քամպ Նոուն»: