Միկել Արտետան ֆինանսական աջակցություն կստանա թիմից՝ կազմը ուժեղացնելու համար

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ֆինանսական աջակցություն կստանա թիմից՝ կազմը ուժեղացնելու համար, հայտնում է լրագրող Միգել Դելանին։

Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» տրանսֆերների համար կհատկացնեն 170 միլիոն եվրո։

Հաղորդվում է, որ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Նաև «Արսենալը» կփորձի նոր պաշտպան գնել։

Նշենք, որ «Արսենալը» 34 խաղից 78 միավորով երկրորդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: «Մանչեսթեր Սիթին» 79 միավորով և մեկ խաղ պակասով առաջին տեղում է:

«Արսենալը» հաջորդ մրցաշրջանում առաջին անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայում 2016/17 մրցաշրջանից հետո։