«Յուվենտուսը» շնորհավորել է «Նապոլիին»

«Յուվենտուսը» շնորհավորել է «Նապոլիին» Իտալիայի առաջնությունում չեմպիոն դառնալու կապակցությամբ։

«Տարիների ընթացքում ստացված այդքան հաճոյախոսությունների հետ մենք չկարողացանք դիմադրել: Շնորհավորում ենք «Նապոլիին» երրորդ սկուդետոն նվաճելու կապակցությամբ», – մեջբերում է ակումբի Twitter-յան էջը:

Նեապոլցիները շնորհավորանքներ են ստացել նաև Ա Սերիայի մյուս բոլոր ակումբներից։