«Բարսելոնան» գտել է Մատեու Ալեմանիին փոխարինողին

Դեկուն «Բարսելոնայում» կարող է փոխարինել Մատեու Ալեմանին։ «Բարսելոնան» ավելի վաղ հայտարարել էր, որ ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին կլքի իր պաշտոնը հունիսի 30-ին։

Ինչպես հայտնում է As-ը՝ RAC1-ին հղումով, «Բարսելոնան» գրեթե համաձայնության է եկել Դեկուի հետ։ Բրազիլացին լավ հարաբերություններ ունի ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ և ներգրավված է եղել նաև Ռաֆինյայի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիր կնքելու գործում:

Հաղորդվում է նաև, որ Դեկուի խնամին Ալեխանդրո Էչևարիան, ով նախկինում բրազիլացուն օգնել է զբաղեցնել Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական քարտուղարի պաշտոնը, ակտիվորեն շփվում է ակումբի ղեկավարության հետ։

Նշվում է, որ Էչևարիան մոտ է Լիոնել Մեսսիի շրջապատին, ուստի Լապորտան նրան օգտագործում է որպես միջնորդ՝ արգենտինացուն «Բարսելոնա» վերադարձնելու համար։