«Բենֆիկայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», լիարժեք պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ։
Այս մասին ակումբը հայտնել է իր պաշտոնական կայքում։
27-ամյա գերմանացու պայմանագիրը «Բորուսիայի» հետ հաշվարկված է մինչեւ 2028 թվականի ամառը։ Տրանսֆերի գումարը կազմել է 15 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Վայգլը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում «Բորուսիան» 36 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը։