Մյունխենի «Բավարիան» շարունակում է հետևել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի առաջընթացին։
Լրագրող Քերի Հաուի կարծիքով երիտասարդ գերմանացին դեռ հետաքրքրում է մյուխենյան ակումբի ղեկավարությունը։
«Բավարիան» այժմ հետևում է, թե ինչպես է Վիրցը հանդես գալիս ծանր վնասվածքից հետո, որի պատճառով բաց թողեց մոտ մեկ տարի։
Նշենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկության 13 հանդիպումներում Ֆլորիանին հաջողվել է դառնալ 1 գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։
Վիրցը մտադիր չէ այս ամառ հեռանալ «Բայերից», քանի որ ցանկանում է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել և շարունակել առաջընթացը։