«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ հետաձգված խաղից հետո մասնակցել է մամլո ասուլիսի։
«1000-րդ գոլը. Իհարկե, ես հպարտ եմ դրանով: Այս գնդակը հաճույքի պահ է մեր երկրպագուների համար։
Նրանք դա վայելել են 1000 անգամ։ Մենք շարունակում ենք միայն առաջ շարժվել»,- ասել է իսպանացի մասնագետը։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին։
Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 404 հանդիպում, որոնցում տարել է 299 հաղթանակ, 58 անգամ պարտվել և 47 ոչ-ոքի խաղացել։