«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր հաջողությունների մասին.
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 35-րդ գոլն է խփել Պրեմիեր Լիգայում՝ սահմանելով ռեկորդ:
«Հատուկ պահ, հատուկ գիշեր. Ես շատ ուրախ եմ և հպարտ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։
Իհարկե, ես գիտեի ռեկորդի մասին, բայց մեզ համար հեշտ չէր գոլային պահեր ստեղծել. մրցակիցները ամենուր էին:
Մենք փորձեցինք հասնել մեր նպատակին, և ի վերջո դա մեզ հաջողվեց»,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է նորվեգացին։