«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլես Ռեկսաչը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» լավագույն տարբերակն է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին մտադիր չէ երկարաձգել պայմանագիրն իր ներկայիս ակումբ ՊՍԺ-ի հետ։
«Այն թիմը, որը խաղում է այնպես, ինչպես «Բարսելոնան» խաղում էր 10 տարի առաջ, «Մանչեսթեր Սիթին» է:
Այսպիսով, ֆուտբոլային տեսանկյունից սա այն թիմն է, որը Մեսսի համար կատարյալ կլիներ: Նա պետք է խոսի Գվարդիոլայի հետ»,- ասել է Ռեքսաչը: