Կատալոնական «Բարսելոնան» ամռանը ցանկանում է վաճառել ակումբի՝ սան Անսու Ֆատիի, տրանսֆերը և ակնկալում է մեծ գումար ստանալ։
Այս մասին հայտնում է Diario AS-ի իսպանական հրատարակությունը։
Միևնույն ժամանակ, անձամբ՝ ֆուտբոլիստը, կտրականապես հրաժարվում է հեռանալ «Բարսելոնայից», քանի որ ցանկանում է մնալ և ապացուցել, որ ի վիճակի է լինել թիմի մեկնարկային կազմում:՝
Այս մրցաշրջանում իսպանացին Լա Լիգայում չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել: