Նեյմարը խորհրդավոր գրառում է կատարել սոցցանցերում

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հավանել է մի լուսանկար, որտեղ նա պատկերված է Լիոնել Մեսսիի հետ «Բարսելոնայի» մարզաշապիկով հայտնում է RMC Sport-ը։

«Այն ժամանակ նրանք շատ ուրախ էին»: — ասվում է գրառման մեջ, որը հավանել է բրազիլացին։

Նախօրեին ՊՍԺ-ի մի խումբ երկրպագուներ Նեյմարի տան մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:

«Թույլ մի տվեք, որ մարդիկ ձեզ ներքաշեն իրենց փոթորկի մեջ, ձեր խաղաղությունը սերմանեք նրանց մեջ»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։

31-ամյա Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-ից 2017 թվականներին:

Լուսանկարը կարող եք տեսնել այստեղ