«Արսենալը» թարմացրել է ամառային տրանսֆերային պատուհանի իրենց կարճ ցուցակը։
«Զինագործները» հետաքրքրված են «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի, Լևերկուզենի «Բայերի» վինգեր Մուսա Դիաբիի և «Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահայի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է ունենալ նոր կենտրոնական պաշտպան, երկու կենտրոնական կիսապաշտպան և բազմակողմանի հարձակվող:
Նշենք, որ «Արսենալը» 78 միավորով երկրորդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։