Խաբի Ալոնսոն կարող է աշխատանքի անցնել Անգլիայում

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն «Թոթենհեմը» գլխավորելու գլխավոր հավակնորդն է, հայտնում է De Telegraaf-ը։

Իսպանացին գլխավորել է Լևերկուզենի «Բայերը» 2022 թվականի հոկտեմբերին՝ նախկինում գլխավորելով «ՌեալՍոսյեդադի» պահեստային թիմը: Ալոնսոն իր աշխատանքով դրական տպավորություն է թողել ակումբի ղեկավարության վրա։

Նշվում է, որ «Թոթենհեմի» ղեկավարները հակված են դեպի Ալոնսոյի թեկնածությունը, սակայն դիտարկում են նաև «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտին հրավիրելու տարբերակը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Թոթենհեմը» բանակցություններ է վարում «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ, սակայն 35-ամյա մասնագետի տարիքը անհանգստացնում է ակումբի նախագահ Դանիել Լևին։