«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի փառքի սրահում:
Պրեմիեր Լիգայում իր կարիերայի ընթացքում, որը անցկացրել է 1996-ից մինչև 2015 թվականը, Ֆերդինադը հասցրեց խաղալ «Վեսթ Հեմում», «Լիդսում» և «ՔՊՌ»-ում, բայց լավագույն տարիներն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում», որում նա վեց անգամ դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն:
Նշենք, որ 2016 թվականին նա ընդգրկվել է Անգլիայի ֆուտբոլի փառքի սրահում։