Վիկտոր Օսիմհենը որոշել է, թե որ թոփ առաջնությունում է ցանկանում խաղալ

«Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը գրավում է եվրոպական թոփ-ակումբների ուշադրությունը։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ հարձակվողը շահագրգռված չէ ՊՍԺ տեղափոխվելով՝ չնայած ֆրանսիական գրանդի հետաքրքրությանը։

Հաղորդվում է, որ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» կարիերան շարունակելու ավելի հավանական տարբերակներ են:

Այդուհանդերձ, մանկունիանցիների ղեկավարներն ընտրություն են կատարում Օսիմհենի և ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի միջև։

Հիշեցնենք, որ Վիկտոր Օսիհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։