ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտից հետո կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Նրանք ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ առաջարկն են պատրաստում արգենտինացու համար, հայտնում է L’Equipe-ը։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում կարիերան շարունակելու հնարավորությունը Մեսսիի ներկայացուցիչները դիտարկում էին դեռևս ՊՍԺ-ի հետ հակամարտությունից առաջ։ Լրագրող Ռոման Մոլինայի խոսքով՝ «Ալ-Հիլալը» հարձակվողին առաջարկ կանի, որը կարող է վերակենդանացնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայությունը մեկ առաջնությունում։
ՊՍԺ-ն երկու շաբաթով որակազրկել է Մեսսիին՝ երկուշաբթի օրը մարզումը բաց թողնելու և Սաուդյան Արաբիա առանց ղեկավարության թույլտվության մեկնելու համար։ Ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ից «Լորիանից» կրած պարտությունից (1:3) անմիջապես հետո ընտանիքի հետ այցելել է այս երկիր։
Մեսսիից պահանջվում է այցելել Սաուդյան Արաբիա՝ որպես մերձավորարևելյան երկրում զբոսաշրջության խթանման գովազդային գործարքի մաս։