«Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հայտարարել է, որ մտադիր է ապագայում վերադառնալ Պրեմիեր Լիգա, բայց որպես մարզիչ։
«Ես արդեն որոշել եմ, որ մի օր մարզիչ եմ դառնալու։ Ես մարզչական արտոնագիր եմ ստանում, բայց այս պահին շատ կենտրոնացած եմ ֆուտբոլ խաղալու վրա։
Ես ինձ լավ եմ զգում, թարմ եմ և կարծում եմ, որ դեռ մի երկու պետք է հանգես գամ։ Բայց ես անպայման մարզիչ կլինեմ Պրեմիեր Լիգայում»,- Մատիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշենք, որ 34-ամյա սերբն այժմ խաղում է «Ռոմայում», բայց արդեն գիտի, որ խաղակոշիկները կախելուց հետո կզբաղվի մարզչական աշխատանքով։