Հայտնի է, թե որ ակումբում իր կարիերան կշարունակի Ջուդ Բելինգհեմը

Դորտմունդի «Բորուսիան» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին թույլ կտա «Ռեալ» տեղափոխվել 100-120 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է Marca-ն։

Այս պահին ակումբները բանակցում են գործարքի մանրամասների շուրջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ կարող է հաշվարկվել մինչև 2029 թվականը։ Անձամբ ֆուտբոլիստը, ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։