Հայտնի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը հերքել է տարածված տեղեկատվությունը

Մադրիդի «Ռեալը» դեռ համաձայնության չի եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի հարցում։

Օրերս իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «իշամեղուների» ղեկավարությունը համաձայնել է «արքայական ակումբի» առաջարկին, սակայն Գերմանիայում այս տեղեկությունը չհաստատեցին։ Հայտնի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի կարծիքով՝ Բելինգհեմի բանակցությունները Մադրիդի «Ռեալի» հետ իսկապես դրական հունով են ընթանում, սակայն ակումբների միջև դեռ համաձայնություն չկա։ Ավելին, կողմերը չեն էլ սկսել քննարկել տրանսֆերի պայմանները։

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է 19-ամյա կիսապաշտպանի վաճառքից վաստակել 120-ից 150 միլիոն եվրո։