«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն:
24-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անպայման կփոխի ակումբային գրանցումը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» երկար ժամանակ հետևում են նրա խաղին։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, վերջերս մերսիսայդցիները առաջընթաց են գրանցել Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ բանակցություններում։ Անձամբ՝ Մաքալիսթերը, հույս ունի հնարավորինս շուտ պաշտոնականացնել տրանսֆերը
Այս մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով տասը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։