«Բարսելոնան» նոր մարզական տնօրեն է փնտրում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մրցաշրջանի ավարտից հետո Մատեու Ալեմանին կլքի պաշտոնը։
Ինչպես հայտնում է RAC1-ը՝ կատալոնական ակումբը դիտարկում է այս պաշտոնում իր նախկին կիսապաշտպան Դեկուին հրավիրելու տարբերակը։
45-ամյա պորտուգալացին, ով 2006 թվականին «Բարսելոնայի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան, լավ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ։
Նա ներկայումս ֆուտբոլային գործակալ է և հայտնի է, որ նպաստել է Ռաֆինյայի տեղափոխությանը «Բարսելոնա»՝ «Լիդսից» 2022 թվականին: