Սադիո Մանեն կարող է վերադառնալ Անգլիա

Մաուրիսիո Պոչետինոն, ով մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Չելսին», ցանկանում է, որ «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն միանա լոնդոնյան ակումբին, հայտնում է Football Insider-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոչետինոյի նշանակման մասին «Չելսին» կհայտարարի այս շաբաթ։

Նշենք, որ Մանեն «Բավարիայում» է հանդես գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանումնա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: