Կայ Հավերցը կարող է տեղափոխվել «Բավարիա»

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է իր թիմում տեսնել գերմանացի ֆուտբոլիստին:

Նշվում է, որ «Չելսին» նույնպես ցանկանում է վաճառել Հավերցին:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: