Սեդրիկ Բակամբու. «2020 թվականի հունվարին իմ տեղափոխությունը «Բարսելոնա» վարձավճարով գրեթե կայացել էր»

«Օլիմպիակոսի» հարձակվող Սեդրիկ Բակամբուն խոստովանել է, որ 2020 թվականին մոտ էր վարձավճարով կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն։

«2020 թվականի հունվարին իմ տեղափոխությունը «Բարսելոնա» վարձավճարով գրեթե կայացել էր: Ես արդեն օդանավակայանի ճանապարհին էի, բայց վերջին պահին ինձ տեղեկացրին, որ գործարքը տապալվել է։ Էրիկ Աբիդալը զանգահարեց ինձ և ներողություն խնդրեց այս իրավիճակում ղեկավարության վարքագծի համար: Ես գնահատեցի այԴ ժեստը»,- Բակամբուի խոսքերն է մեջբերում Barca Center-ը: