Բենժամին Պավարը և Հասան Սալիհամիջիչը հանդիպել են

«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը երեկ բանակցություններ է վարել իր ակումբի ղեկավարության հետ։

Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ մյունխենցիների սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը ասել է ֆուտբոլիստին, որ ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պավարը դեռ չի որոշել՝ ցանկանում է մնալ «Ալիանց Արենայում», թե ոչ։ Նրա ապագան դեռ մշուշոտ է, հատկապես, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և Լոնդոնի «Չելսին»: