Թոմաս Տուխել․ «Մենք պետք է աճենք որպես թիմ, և բոլորը դա հասկանում են»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայում «Հերտայի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո հայտնել է, որ ակումբը պետք է աճի որպես թիմ։

«Կարևոր էր կենտրոնացվածությունը պահել ամբողջ 90 րոպեների ընթացքում և ոչինչ թույլ չտալ մրցակցին։ Կարևոր էր առաջինը գոլ խփելը, մենք շատ ժամանակ ծախսեցինք դրա վրա, բաց թողեցինք պահերը: Բայց մենք խփեցինք, իսկ հետո երկրորդ գոլը, և ամեն ինչ ավելի հեշտ դարձավ:

Մենք զգում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հաջողության հասնել։ Մենք պետք է աճենք որպես թիմ, և բոլորը դա հասկանում են»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։