Ռանդալ Կոլո-Մուանին՝ մանչեսթերյան գրանդի դիտակետում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին, գուցե միանա «Մանչեսթեր Յունայթեդին»:

24-ամյա ֆուտբոլիստը մի քանի ամիս է՝ եվրոպական առաջատար առաջնությունների գրանդների դիտակետում է, սակայն «Այնտրախտը», ինչպես հաղորդվում է, պատրաստ է նրան վաճառել առնվազն 100 միլիոն եվրոյով։ Ըստ ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի, այս պահին հենց «Մանչեսթեր Յունայթեդն» է պատրաստ տրամադրել պահանջված գումարը: