«Յուվենտուսի» ֆինանսական տնօրեն Ֆրանչեսկո Կալվոն հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ դադարեցնել համագործակցությունը գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:
«Պարզ է, որ Մասիմիլիանո Ալեգրին կմնա, նա կլինի մեր մարզիչը, նա չորս տարով պայմանագիր է կնքել, և մենք այս ժամկետի կեսին էլ չենք հասել։
Մենք վստահում ենք նրան և անգամ չենք մտածում Ալեգրիին հեռացնելու մասին»,- ասել է Կալվոն DAZN-ին։