Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է աշխատել Լիոնել Մեսսիի վերադարձի ուղղությամբ, հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբն արդեն Լա Լիգայի ղեկավարությանը ներկայացրել է առաջիկա ամառ արգենտինացուն գրանցելու ծրագիր, որը հավանության չի արժանացել:
Նշվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը դեռ պետք է կատարեն մի շարք գործարքներ, գործարքը հնարավոր դարձնելու համար:
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: