Ռիվալդո․ «Ռոբերտո Ֆիրմինոն պետք է լավ մտածի»

Բրազիլացի հայտնի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։

«Հետևելով բրազիլացի այլ մեծ ֆուտբոլիստների օրինակին՝ ես հավատում եմ, որ Ֆիրմինոն կիրականացնի «Բարսելոնայում» խաղալու իր երազանքը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նախ նա պետք է հասկանա, թե որն է լինելու իր դերը թիմում։

Չավին սովորաբար խաղում է մեկ հարձակվողով, իսկ այս տեղը զբաղեցնում է Ռոբերտ Լևանդովսկին։ Հավանական է, որ Ֆիրմինոն պահեստային ֆուտբոլիստ դառնա։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ նա պետք է կշռի իր որոշումը։ «Բարսելոնայում» խաղալը երազանք է»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։