«Միլանը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ռոսոներիները ցանկանում են որքան հնարավոր է շուտ նոր պայմանագիր կնքել պորտուգալացի հարձակվողի հետ, պատճառը այն է, որ հարձակվողը հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակ կունենա։
Հիշեցնենք, որ Լեաուի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված է նաև փոխհատուցման չափը՝ 150 մլն եվրո։
Ավելի վաղ Լեաուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել անգլիական Պրեմիեր Լիգայի թոփ ակումբներ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։