«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը պատրաստվում է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, հայտնում է Foot Mercato-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր հարձակվողի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» հետաքրքրության մասին։
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և Մյունխենի «Բավարիան»։
Նիգերիացու գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
Այս մրցաշրջանում 24-ամյա Օսիմհենը 32 խաղում դարձել է 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։