«Միլանը» նոր հարձակվող է փնտրում

«Միլանը» հետաքրքրված է «Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչին ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ակումբի մարզական տնօրեններ Պաոլո Մալդինին և Ֆրեդերիկ Մասարան ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը և բարձր են գնահատում 34-ամյա ավստրիացու խաղային որակները։ Ակումբին անհրաժեշտ է ուժեղացնել հարձակման գիծը, քանի որ Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Հարձակվողներ Դիվոկ Օրիգին և Անտե Ռեբիչը նույնպես կարող են հեռանալ «Միլանից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: