«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Այմերիկ Լապորտը ցանկանում է միանալ «Բարսելոնային» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ պաշտպանը կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ հանուն «Բարսելոնա» տեղափոխվելու համար:
Նշենք, որ Լապորտը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է ընդամենը 8 հանդիպում՝ առանց գոլի: