Էրիկ տեն Հագը արգելափակել է Կազեմիրոյի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագը թույլ չի տա, որ թիմի կիսապաշտպան Կազեմիրոն տեղափոխվի «Բավարիա»՝ չնայած մյունխենցիների մարզիչ Թոմաս Տուխելի հետաքրքրությանը։ Ինչպես հայտնում է Sport1.de-ն, հոլանդացի մասնագետը վստահում է բրազիլացուն:

Անձամբ Կազեմիրոն ըստ աղբյուրի, չի պատրաստվում հեռանալ քանի որ միայն վերջերս է հաստատվել Մեծ Բրիտանիայում։