«Չելսին» ցանկանում է վաճառել թիմի ֆուտբոլիստի տրանսֆերը

«Չելսին» դիտարկում է կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին վաճառելու տարբերակը։

22-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բայերում», սակայն լևերկուզենցիները չեն գնի նրա տրանսֆերը:

Ըստ 90min-ի՝ «Չելսին» կվաճառի Հադսոն-Օդոյիին այս ամառ, եթե նա չկարողանա հաստատվել հիմնական թիմում:

Հարձակողական ոճի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանը»:

Ընթացիկ մրցաշրջանի 21 խաղում Կալում Հադսոն-Օդոյին դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: