Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը Մարկո Ռոյսի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։

33-ամյա ֆուտբոլիստի նախորդ համաձայնագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին, իսկ նորը հաշվարկված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Հաջորդ մրցաշրջանը Ռոյսի համար կլինի 12-րդը գերմանական թիմի կազմում։

Հարձակողական ոճի կիսապաշտպանը «Բորուսիայի» կազմում 161 գոլ է խփել։