Դևիդ Բեքհեմը ներկա է գտնվել ՊՍԺ-ի մարզմանը

Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը ներկա է գտնվել ՊՍԺ-ի մարզմանը, հայտնում է ֆրանսիական թիմի պաշտոնական կայքը։

Փարիզցիների մամուլի ծառայությունը հրապարակել է 47-ամյա անգլիացու համատեղ լուսանկարները՝ ակումբի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի, և Մարկո Վերատտիի  հետ։