Մադրիդի «Ռեալը» Կարիմ Բենզեմային փոխարինող է գտել

Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» գտել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի փոխարինողին։

Աղբյուրի համաձայն՝ Բենզեմային լավագույն փոխարինողը Պորտուգալիայի հավաքականի և Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Գոնկալո Ռամոսն է։ Բանակցությունները կարող են սկսվել առաջիկա ամռանը։

Նշենք, որ Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից։ Ֆրանսիացու գործող պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։