«Սելտայի» կիսապաշտպան Ուգո Սոտելոն հայտնվել է «Բարսելոնայի» և «Ռեալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Relevo-ն:
Սոտելոն այժմ հանդես է գալիս «Սելտայի» ակադեմիայում, սակայն ֆուտբոլիստը հասցրել է իր նորամուտը նշել նաև Իսպանիայի առաջնությունում։ Փետրվարի վերջին Ուգոն 16 րոպե խաղաց «Վալյադոլիդի» դեմ խաղում։
Նշենք, որ ֆուտբոլիստը ընդամենը 19 տարեկան է։
Transfermarkt-ը երիտասարդ կիսապաշտպանին գնահատում է ընդամենը 50 հազար եվրո։